2034թ. Աշխարհի առաջնությունն ընդունելու է Սաուդյան Արաբիան

2026 թվականի ԱԱ-ն ընդունելու են ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան, 2030-ը՝ Ուրուգվայը, Պարագվայը, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան եւ Մարոկկոն։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ 2034 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու է Սաուդյան Արաբիան։

Սաուդյան Արաբիայի հետ ցանկանում էր պայքարել նաեւ Ավստրալիան, որը վերջին պահին հրաժարվել է հայտ ներկայացնել։ Արդյունքում միակ երկիրը մնացել է Սաուդյան Արաբիան, որն էլ առաջին անգամ կընդունի ֆուտբոլային նման խոշոր մրցաշար։

Ինֆանտինոն նշել է, որ ֆուտբոլը միավորում է աշխարհն այնպես, ինչպես դա չի հաջողվում ոչ մի այլ մարզաձեւի։ 

2026 թվականի ԱԱ-ն ընդունելու են ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան, 2030-ը՝ Ուրուգվայը, Պարագվայը, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան եւ Մարոկկոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print