Միլանի կենտրոնում հորդառատ անձրևն ու ուժեղ քամին ջրհեղեղ են առաջացրել։
Երեկ երեկոյան և այսօր վաղ առավոտյան Իտալիայի հյուսիսում փոթորիկ է սկսվել։ Միլանի կենտրոնում հորդառատ անձրևն ու ուժեղ քամին ջրհեղեղ են առաջացրել։ Կոմո լիճը դուրս է եկել ափերից: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Տեղատարափ անձրևի հետևանքով Սևեսո գետը վարարել է, հեղեղվել են թաղամասեր, հազարավոր բնակիչներ մնացել առանց էլեկտրականության: Գիշերվա փոթորիկը տևել է ավելի քան վեց ժամ, և քաղաքի ջրահեռացման համակարգը չի կարողացել հաղթահարել ջրի մեծ ծավալը։