Նա նշեց, որ հնարավորինս բոլոր բժշկական կենտրոններում այն սիմպտոմները, որոնք կարող են լինել նաև կարմրուկի պարագայում, հետաքննվում են։
«Իրավիճակը վերահսկելի է: Մենք ունենք կարմրուկի բռնկում, կարող եմ ասել, որ այս պահին դեպի ավելի մարում է գնում բռնկումը, բայց դրանից մեր զգոնությունը չի իջնում»,- կարմրուկի բռնկմանն անդրադառնալով այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ հնարավորինս բոլոր բժշկական կենտրոններում այն սիմպտոմները, որոնք կարող են լինել նաև կարմրուկի պարագայում, հետաքննվում են, և արվում են հետազոտման աշխատանքները, որպեսզի հանկարծ որևէ դեպք բաց չթողնենք»: