Արձակուրդում գտնվելու ընթացքում մարզպետին կփոխարինի նրա տեղակալը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 9 օրով արձակուրդ է մեկնում:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 7 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 16-24-ը ներառյալ:
- Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: