Ջերմաստիճանը կնվազի

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները։

Նոյեմբերի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 4-ին նույնքան կբարձրանա։

Երևանում՝ նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print