Բաքվում պահվող արցախցի Մադաթ Բաբայանին 4 ամսով կալանավորել են

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցաքննության ժամանակ Բաբայանը «խոստովանել է», որ «մասնակցել է Խոջալուի խաղաղ բնակչության ջարդերին»։

Բաքվում պահվող Մադաթ Բաբայանին 4 ամսով կալանավորել են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նկարներ և տեսանյութ, որտեղ երևում էր, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել էր ևս մեկ արցախցու՝ Մադաթ Բաբայանին, որին կասկածում է իբրև թե այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար:

Ըստ տեղեկությունների՝ նա ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին Արցախում Բաքվի «հակաահաբեկչական միջոցառումների» (իրականում զանգվածային ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի-Խմբ.) ժամանակ։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցաքննության ժամանակ Բաբայանը «խոստովանել է», որ «մասնակցել է Խոջալուի խաղաղ բնակչության ջարդերին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print