Առցանց աշխատող հաշվիչներ են գործում ՀՀ 6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5‚ Մ-6‚ Մ-7) 7 կետերում։
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հիմնադրամն ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչներ է տեղադրել ՀՀ միջպետական ճանապարհներին։ Երթևեկության ինտենսիվությունն այսուհետև կչափվի նաև Մ-2‚ Երևան — Երասխ — Գորիս — Մեղրի — Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի 12-րդ կմ-ում (չհասած Մասիսի տրանսպորտային հանգույց) տեղադրված հաշվիչներով։
Նշվում է, որ առցանց աշխատող հաշվիչներ են գործում ՀՀ 6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5‚ Մ-6‚ Մ-7) 7 կետերում։
Այսպիսով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինը ճանապարհների երթևեկության ինտենսիվության վերաբերյալ տեղեկատվություն կստանա ՀՀ 6 միջպետական ճանապարհների 7 տեղամասերից։
«Նշենք, որ ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։