Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտներ դեռ գտնվում են ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում

Նախարարն ասաց, թե այրվածքներ ստացած 19 պացիենտների մոտ, ովքեր տեղափոխվել են արտերկիր, դրական դինամիկա կա։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտներ դեռ գտնվում են ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում, լրագրողներին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այրվածքների պարագայում նրանց վերականգնողական բուժօգնությունը բավական երկար է տևելու», – ասաց նա։

Նախարարն ասաց, թե այրվածքներ ստացած 19 պացիենտների մոտ, ովքեր տեղափոխվել են արտերկիր, դրական դինամիկա կա։

Ավանեսյանը նշեց, թե մոտ տասը պացիենտ կա, որոնց վիճակը դեռ ծանր է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print