Ժիրայր Սեֆիլյանին ահաբեկչության նախապատրաստման գործով կանչել են ԱԱԾ

Սեֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության։ Այս մասին գրված է ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ նա հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության` ահաբեկչության նախապատրաստման մասին քրեական գործի քննության շրջանակներում, ինչի մասին ԱԱԾ–ն հայտնել էր նոյեմբերի 2-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print