Քույր ու եղբայր փորձել են ինքնասպան լինել

Քաղաքացիները եղել են հոգեպես ոչ ադեկվատ վիճակում։

Նոյեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղում տուն է այրվում, որտեղ կա նաև վիրավոր քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գայ գյուղի Սարյան փողոցի տներից մեկի բնակիչներ՝ 55-ամյա Գարուն Գ.-ն և 60-ամյա Արաքսյան Գ.-ն, դիտավորյալ հատակին օգտագործվող գորգը գցել են գազի վառարանի վրա, որպեսզի տունը այրեն:

Գարուն Գ.-ն և Արաքսյան Գ.-ն, գտնվելով հոգեպես ոչ ադեկվատ վիճակում, իրենց կյանքին վերջ տալու նպատակով մտել են իրենց տան ննջասենյակ, ներսից փակել դուռը և բենզինի միջոցով այրել հատակին դրված գորգը և այդ կերպ փորձել ինքնասպան լինել, սակայն կարճ ժամանակ անց ներսից կոտրել են ննջասենյակի դուռը և ստացած այրվածքներով դուրս եկել: Վերջիններս հարազատ քույր ու եղբայր են, և այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print