2023թ.-ի 9 ամիսներին Ադրբեջանից Հայաստան է եկել 13 զբոսաշրջիկ

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 5-ն էր։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել Ադրբեջանի 13 քաղաքացի։ Այս մասին հայտնում է պաշտոնական վիճակագրությունը՝ Ազգային վիճակագրական կոմիտեն։   

Այցի միջին տևողությունը, ըստ վիճակագրության, եղել է 2 օր։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 5-ն էր։

Հարևան Թուրքիայից 9 ամսիներին ՀՀ է եկել 9 050 զբոսաշրջիկ,  որը 43.7%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print