Ժերար Պիկեն չի բացառում, որ կդառնա «Բարսելոնայի» նախագահը

Ես կդիտարկեի այս հնարավորությունը միայն «Բարսելոնայի» հետ սերտ կապի պատճառով, քանի որ զգում եմ, որ շատ բան եմ պարտական ակումբին։

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն չի բացառում, որ մի օր կդառնա ակումբի նախագահը։

«Չեմ բացառում, որ մի օր ես կդառնամ «Բարսելոնայի» նախագահ, բայց այս պահին գլխումս նման մտքեր չկան։ Դա մեծ զոհողություն է պահանջում, դու ամբողջ ուժդ տալիս ես ակումբին, թեև ոչ մի ֆինանսական օգուտ չես ստանում։

Ես կդիտարկեի այս հնարավորությունը միայն «Բարսելոնայի» հետ սերտ կապի պատճառով, քանի որ զգում եմ, որ շատ բան եմ պարտական ակումբին», – Պիկեի խոսքերն է մեջբերում RAC 1-ը։

Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց նախորդ մրցաշրջանի կեսերին՝ Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print