ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում է նաև Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը. «Արմենպրես»

Ստանոյի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր դեռ նախորդ նիստին՝ Լյուքսեմբուրգում, բայց ժամանակի սղության պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 13-14-ի նիստ։

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ նոյեմբերի 13-14-ը Բրյուսելում կայանալիք նիստի օրակարգում է լինելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։ 

Նիստին ակնկալվում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։

Ստանոյի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր դեռ նախորդ նիստին՝ Լյուքսեմբուրգում, բայց ժամանակի սղության պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 13-14-ի նիստ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print