Հիանալի զրույց ունեցա նախագահի Էմանուել Մակրոնի հետ. Նիկոլ Փաշինյան

Հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը:

«Հիանալի զրույց ունեցա նախագահի Էմանուել Մակրոնի հետ: Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացմանը, Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ԵՄ-ի հետ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցերը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print