ՀԱՄԱՍ-ի վերացումից հետո Իսրայելն անվտանգության հսկողություն է իրականացնելու Գազայի հատվածում․ Նեթանյահուն

Ներառյալ ամբողջական ապառազմականացումը՝ երաշխավորելու, որ Գազայի հատվածից Իսրայելի քաղաքացիների համար այլևս սպառնալիք չի լինի։

Իսրայելական բանակը պետք է մշտական ​​վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի հանդեպ և չհանձնի այն արտաքին ուժերին։ Այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Գազայի հետ սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները վարչապետից պարզություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ իսրայելական ուժերի ներկայիս ռազմական գործողության ավարտից հետո, ինչին Նեթանյահուն հայտարարել է, որ  «ՀԱՄԱՍ-ի վերացումից հետո Իսրայելն անվտանգության հսկողություն է իրականացնելու Գազայի հատվածում, ներառյալ ամբողջական ապառազմականացումը՝ երաշխավորելու, որ Գազայի հատվածից Իսրայելի քաղաքացիների համար այլևս սպառնալիք չի լինի»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print