Երկրի դատախազությունը վթարի փաստով հետաքննություն է սկսել։
Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոժիչը վթարի է ենթարկվել իր սեփական մեքենայով, մյուս տրանսպորտային միջոցի վարորդը մահացել է, հայտնել է Խորվաթիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«2023 թվականի նոյեմբերի 11-ի առավոտյան, DC-55 պետական մայրուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ իր մեքենայով երթևեկող պաշտպանության նախարար Մարիո Բանոժիչի և միկրոավտոբուսի վարորդի մասնակցությամբ։ Վթարի հետևանքով միկրոավտոբուսի վարորդը մահացել է»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ երկրի դատախազությունը վթարի փաստով հետաքննություն է սկսել։