նՄ-2 միջպետական նշանակության ճանապարհին նորոգման աշխատանքներ են

Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ36+212- կմ47+490 հատվածում՝ Արտաշատից Արարատ տեղամասում, ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Կապալառու կազմակերպությունը ֆրեզավորել է ասֆալտբետոնե վերին շերտը և տեղադրում է ասֆալտբետոնե նոր ծածկ։ Կատարվում է նաև իջատեղերի կառուցում, կողնակների լրացում։

Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print