Օվսաննա Ա.-ն հայտնում է, որ ամուսնության նպատակով Բաբիկ Բ.-ն նշված անձանց հետ, իր կամքին հակառակ, իրեն Գորիս քաղաքից առևանգել է:
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզից քաղաքացու են առևանգել և ուղևորվում են դեպի Վայոց ձորի մարզ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, որոշ ժամանակ անց պարեկները Երևան-Մեղրի ավտոճանապարհին նկատում են կասկածելի Suzuki մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում, և մոտենալով ավտոմեքենային, տեղում պարզում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Պարեկները ավտոմեքենայում հայտնաբերում են 24-ամյա Օվսաննա Ա.-ին, 33-ամյա Բաբիկ Բ-ին, 34-ամյա Կարեն Ա.-ին, և 32-ամյա Հարություն Պ.-ին, ովքեր տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժին՝ նշված հանցանքը կատարած կասկածի առկայության հիմքով:
Օվսաննա Ա.-ն հայտնում է, որ ամուսնության նպատակով Բաբիկ Բ.-ն նշված անձանց հետ, իր կամքին հակառակ, իրեն Գորիս քաղաքից առևանգել է: