ՀՀ ՊՆ–ն չի մեկնաբանում Ֆրանսիայից զրահամեքենաների մատակարարման հարցը

Սոցցանցերում և Telegram ալիքներում լուրեր են տարածվում, որ Վրաստանում գտնվող ֆրանսիական զրահամեքենաները ուղևորվում են Հայաստան:

ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների` Հայաստան մատակարարման մասին լուրերը:

Սոցցանցերում և Telegram ալիքներում հայտնվել են Վրաստանում գտնվող ֆրանսիական զրահամեքենաների լուսանկարներ, նշվում է, որ դրանք ուղևորվում են Հայաստան:

«Բացի պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից, այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,– Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print