ԱԺ պատգամավորներն այսօրվա նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս մահացած պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հիշատակը։
«Քաղաքացիական պայմանագիր» թափուր պատգամավորական մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Պարսիլյանին, որն այսօր ԱԺ-ում հանդիսավոր երդվեց։
ԱԺ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը նիստին ներկա չէր։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ Լևոն Քոչարյանը ճանապարհին է և կերդվի ավելի ուշ․ «Պարոն Քոչարյանը ճանապարհին է, խնդրում ենք նկատի առնել սա, ընթացքում կգա»։
Հիշեցնենք, ԱԺ «Հայաստան» խմբակցության մանդատը թափուր էր մնացել Արմեն Չարչյանի հրաժարականից հետո, «Հայաստան» դաշինքի ևս երեք թեկնածու ինքնաբացարկ հայտնեց, որից հետո պատգամավոր դարձավ Լևոն Քոչարյանը, որ մինչ այդ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար գտնվում էր կալանքի տակ։