Մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի որոշմանը Բելառուսի նախագահը հանգիստ է վերաբերվել՝ հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվում նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու որոշմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի որոշմանը Բելառուսի նախագահը հանգիստ է վերաբերվել՝ հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերը Հայաստանի վաչապետին ուղարկվել է այնպես, ինչպես և այլ պետությունների ղեկավարներին, օրինակ՝ Ռուսաստանի նախագահին՝ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Նա հրավերն ընդունել է։
Եվ ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ ընդունելու փոխարեն լրջորեն դիտարկել հաջորդ քայլերը, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- հավելել է Լուկաշենկոյի խոսնակը։