Աղջիկների թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):
Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում նոյեմբերի 15-ին մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի 7 ներկայացուցիչներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ուղեկցությամբ մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ):
Աղջիկների թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):
Երիտասարդական ԱԱ-ին հայտավորված են ավելի քան 280 ծանրորդներ: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին: