Անդրանիկ Թևանյանը հրաժարվում է Երևանի ավագանու մանդատից

«Ես ինչպես նախընտրական փուլում էի հայտնել, երբ որ հրաժարվում էի ԱԺ պատգամավորի մանդատից, հայտարարում էի, որ անձամբ իմ խնդիրը Երևանի ավագանի դառնալը չէ, այլ մենք օգտագործում ենք այս ընտրությունները իշխանափոխության նպատակով և քանի որ ես նաև հայտարարել էի, որ Երևանի ավագանու մանդատ չեմ վերցնելու, ես հրաժարվում եմ ավագանու մանդատից»։

Ես հրաժարվում եմ ավագանու մանդատից. խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, և մեր 12 անդամները իրենց ակտիվ գործունեությամբ երևանցիների քվեն կարդարացնեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Նա նշեց, որ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանիները միշտ ուղիղ կապի մեջ են լինելու քաղաքացիների հետ, իրենց խնդիրները բարձրաձայնելու են և Երևանի ավագանիում կատարելու են վերահսկողական ֆունկցիա և որոշումերի, նախաձեռնությունների նախագծերն են իրականացնելու:

«Ակնկալում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր մեզ ձայն են տվել, ավագանիում ի դեմս «Հայաստան» խմբակցության՝ կտեսնեն իրենց պաշտպանների:

Ես ինչպես նախընտրական փուլում էի հայտնել, երբ որ հրաժարվում էի ԱԺ պատգամավորի մանդատից, հայտարարում էի, որ անձամբ իմ խնդիրը Երևանի ավագանի դառնալը չէ, այլ մենք օգտագործում ենք այս ընտրությունները իշխանափոխության նպատակով և քանի որ ես նաև հայտարարել էի, որ Երևանի ավագանու մանդատ չեմ վերցնելու, ես հրաժարվում եմ ավագանու մանդատից»,- ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print