Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել համատեղ համագործակցության և ծրագրեր իրականացնելու շուրջ:
Թաթոյան հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպել է ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ` նախագահ Փոլ Քրեքորյանի գլխավորությամբ:
«Հանդիպման ընթացքում քարտեզային հավաստի ապացույցներով ներկայցրել եմ Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, արցախահայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Ներկայացրել եմ նաև ադրբեջանական ռազմավարությունը, որով մեկուսացրել են Արցախի բնակավայրերն իրարից և զինված հարձակումների ներքո մարդկանց ստիպել լքել Արցախի իրենց պատմական բնակավայրերը:
Հիմնավորվել է, որ ադրբեջանական այս ցեղասպան քաղաքականությունն անպատժելիության հետևանք է:
Քննարկման ընթացքում Սյունիքի Կապան և Գորիսի համայնքների ղեկավարները ներկայցրել են իրենց համայնքներում ստեղծված իրավիճակը և խնդիրները, ադրբեջանական հանցանքները և բնակիչների համար առաջացրած շարունակական խնդիրներն ու իրավունքների կոպիտ խախտումները: Ձեռք են բերվել հետագա կապերի ամրապնդման պայմանավորվածություններ:
Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել համատեղ համագործակցության և ծրագրեր իրականացնելու շուրջ:
Աշխատանքային այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի (ANCA Western Region) աջակցությամբ և ընթանում է ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ղեկավարությամբ»: