ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով 10,45 միլիոն եվրոյի և Հայաստանի խնդրանքով ակտիվացրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։
ԵՄ արտաքին քաղաքակության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության պայմանագրի կնքմանը։
«ԵՄ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը, որի արդյունքում 100․500-ից ավելի ղարաբաղցի հայերի զանգվածային ելք է եղել։ ԵՄ-ի առաջնահերթությունն է՝ երաշխավորել շարունակական անխոչընդոտ մարդասիրական հասանելիությունը և օգնությունը Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց և Հայաստան եկած տեղահանվածներին։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև թույլ տալ տեղում իրավիճակի մշտական անկախ մոնիտորինգ՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելությունների այցերին։
ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով 10,45 միլիոն եվրոյի և Հայաստանի խնդրանքով ակտիվացրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։
Հայաստանին 15 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման համար: Հետագա գործողություններ են նախապատրաստվում կարճաժամկետ օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանին աջակցելու համար՝ անվտանգության, ժողովրդավարական ինստիտուտների կայունության, պետության հովանու տակ գտնվող տնտեսական և ներդրումային ծրագրերին։
Նայելով առաջ՝ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է իր ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ բանակցությունների վերսկսմանը և նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր», – ասված է հայտարարության մեջ։