Արմեն Գրիգորյանը ՄԱԿ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱԽ քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ:

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը:

Ա.Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print