ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին

«Այս պահին ուսումնասիրություններ են ընթանում: Մի քանի տարբերակներ կան: Ամեն դեպքում ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»։

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մանրամասներ է հայտնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշել է, որ բարեբախտաբար, հնարավոր է եղել հրդեհը արագ մարել:

«Այս պահին ուսումնասիրություններ են ընթանում: Մի քանի տարբերակներ կան: Ամեն դեպքում ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է քննարկվի ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց, նախարարը նշել է, որ չի կարծում, որ դժբախտ պատահարի գրանցման հետևանքով նման հարց բարձրացվի, նախ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:

«Եթե դա կապված կլինի որևէ մեկի՝ իր աշխատանքների և պարտականությունների կատարման հետ, բնականաբար, այդ հարցերի հետևից պետք է գնալ»,- ասաց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print