Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցում է այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վնասվածք ստացածներին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։
Պ այթյունի հետևանքով 3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը:
Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: