Կբարելավվի շրջիկ առևտրի պահանջարկը, կբարձրացվի շրջիկ առևտրի կետերի շրջանառությունը

Նախագծերի փաթեթի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է իրավական հիմք ստեղծել շրջիկ առևտրի զարգացման և կանոնակարգման համար:

Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծերի փաթեթի հիմ­­նական նպատակներն են՝ շրջիկ առևտրի պահանջարկի բարելավումը,  շրջիկ առևտրի կետերի շրջանառության բարձրացումը, համապատասխանաբար նաև համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առա­ջարկվում է՝ հիշյալ առևտրային գործունեության տեսակի համար հաստատել իրավական հիմք ոչ միայն Երևան, այլ նաև ՀՀ մյուս համայնքների համար: Նախագծերի փաթեթի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է իրավական հիմք ստեղծել շրջիկ առևտրի զարգացման և կանոնակարգման համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print