ՀԿ-ից տեղեկացնում են, որ նիստը հետաձգվել է, քանի որ Հովիկ Աղազարյանը նիստին չի ներկայացել։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանն ազատ կարձակվի։ Տեղեկությունը հայտնում է «Որդիների կանչ» ՀԿ-ն։
«Այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը»,- ասված է ՀԿ–ի հրապարակած հաղորդագրությունում։
Արմեն Գալստյանն ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։
ՀԿ-ից նաև տեղեկացնում են, որ նիստը հետաձգվել է, քանի որ Հովիկ Աղազարյանը նիստին չի ներկայացել։
Հիշեցնենք` 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները սեպտեմբերի 21-ին ՔՊ–ական պատգամավորներին թույլ չէին տվել մտնել Եռաբլուր։ Չնայած նրան, որ ոստիկանները փորձել էին իրավիճակը կարգավորել, զոհվածների հարազատներից մեկը հարվածել էր Հովիկ Աղազարյանի դեմքին։