Քաղաքացին կեղծ հոգևորական է ներկայացել, կատարել թաղման կարգ

Վերջինս ներկայանում է որպես սարկավագ, սակայն չունի հոգևոր որևէ աստիճան, որևէ թեմում չի սպասավորում։

Այնթապ համայնքում քաղաքացին կեղծ հոգևորական է ներկայացել, կատարել թաղման կարգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջումզգուշացրել է Տեր Հարությունը: 

«Սիրելի այնթապցիներ, տեղեկացնում ենք, որ Գագիկ անունով սույն անձը Այնթապ համայնքում կատարել է ապօրինի ծիսական արարողություն՝ թաղման կարգ: Վերջինս ներկայանում է որպես սարկավագ, սակայն չունի հոգևոր որևէ աստիճան, որևէ թեմում չի սպասավորում»,- գրել է հոգևորականը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print