Փրկարարները քաղաքացուն իջեցրել են ծառից

Փրկարարները քաղաքացի Գ․ Տ․-ին (ծնված 1979 թ.) իջեցրել են ծառից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Նոյեմբերի 19-ին, ժամը 15։19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Չերկեզի ձոր» կոչվող տարածքում քաղաքացին բարձրացել է ծառը և վնասել ոտքը․ ծառից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Գ․ Տ․-ին (ծնված 1979 թ.) իջեցրել են ծառից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print