Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ անօդաչուն ունեցել է ինքնաթիռի տիպ։
Հակաօդային պաշտպանության միջոցները Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքի մոտ անօդաչու թռչող սարք են որսացել, որը շարժվում էր դեպի Մոսկվա։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«ՀՕՊ ուժերը Էլեկտրոստալ քաղաքային օկրուգում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչուի հարձակումը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ անօդաչուն ունեցել է ինքնաթիռի տիպ։
Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան։