Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կնքվելու է Արևմուտքում․ Արմեն Խաչատրյան

Պատգամավորի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կնքվելու է մի շարք արևմտյան երկրների երաշխավորությամբ։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կնքվելու է Արևմուտքում, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Հայաստանն այլևս չի կրկնելու նոյեմբերի 9-ի սխալը։ Մեր նպատակն այն է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կոնկրետ երաշխավորներ լինեն, որպեսզի ցանկացած խախտման դեպքում իմանանք, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող ենք գործի դնել։ Ռուսաստանի բոլոր երաշխիքները նոյեմբերի 9-ից հետո հօդս ցնդեցին։ Հայաստանը երկրորդ անգամ այդ սխալը չի գործելու»,-ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կնքվելու է մի շարք արևմտյան երկրների երաշխավորությամբ։

«Ադրբեջանը սա շատ լավ հասկանալով՝ ամեն ինչ անում է, որ այդ երաշխավորությունները չլինեն»,- ասել է Խաչատրյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print