Ադրբեջանցիները տապալել են Ստեփանակերտի մերձակայքում վեր խոյացող 50 մետրանոց խաչը

Տեսահոլովակը նկարահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երևում է, որ խաչն ընկած է գետնին։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք՝ 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիվ գործողություններից և  Արցախի տոտալ հայաթափման գործողություններից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս ամենի ապացույցը Ստեփանակերտի  մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը հարված էր ոչ միայն մշակութային արժեքին, այլև քրիստոնյա ողջ հայ հանրույթին։  Ընկած խաչի տեսանյութը առաջինը  հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակության Telegram ալիքը։

Տեսահոլովակը նկարահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երևում է, որ խաչն ընկած է գետնին։

Խաչը տեղադրվել  էր 2017 թվականի մայիսի 9-ին ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների: Այն իր բարձրությամբ երկրորդն էր եվրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսավորված էր հատուկ լույսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաև գիշերը 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print