Զգալի գումարներ են փոշիացրել. հերթական «թիրախը» ՏՏ ոլորտն է. «Փաստ»

Պարզվում է՝ այս դաշտում վիճակն անհամեմատ վատ է, քան նույնիսկ փորձագետներն են ներկայացնում:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի անգամ առիթ եղել է անդրադառնալու այն հարցին, որ ՏՏ ոլորտում էական խնդիրներ կան կուտակված, և որ լուրջ դժգոհություններ են հասունանում: Սակայն պարզվում է՝ այս դաշտում վիճակն անհամեմատ վատ է, քան նույնիսկ փորձագետներն են ներկայացնում: Ի մասնավորի, դրա մասին էր վկայում նաև այս տարվա հոկտեմբերին կայացած «Digitec»-ը, որն այդ տեխնոլոգիական ցուցահանդեսի պատմության մեջ ամենաաղքատիկն էր:

Ավելին, ինչպես նշել ենք այդ օրերին, Նիկոլ Փաշինյանն էլ չմասնակցեց դրան՝ ինչ-ինչ վախերի պատճառով վերջին պահին չեղարկելով իր այցը: Հիմա էլ մեր հետաքննող գործընկերները պարզել են, որ կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերին 10 միլիարդ դրամ պետական աջակցություն էր տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, ապա աջակցություն ստացած ընկերություններից 14-ն իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են, իսկ 4-ը լուծարման փուլում են։ Ստացվում է՝ զգալի գումարներ են փոշիացվել, ավելին՝ կան կարծիքներ, որ այստեղ կարող է և կոռուպցիոն ռիսկ լինել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print