Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սիսիանում («Զանգեր» կոչվող հատված) տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Դեպարտամենտից հայտնում են նաև, որ Մ-2 միջպետական ճանապարհը սպասարկող կազմակերպությունների՝ «Գրին ռոդ»-ի և «Վայքի ՃՇՇ»-ի‚ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի փրկարար ծառայության‚ պարեկների և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ Մ-2-ի Սարավանից Գորայք ճանապարհահատվածը երթևեկության համար բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք‚ որ առատ ձյան և բուքի պատճառով նշված հատվածը փակ էր կցորդով տրանսպորտային միջոցների համար։