«Միլի Մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված ակտը և այն համարում լուրջ հարված երկու երկրների հարաբերություններին»։
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որտեղ քննադատում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը՝ հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Միլի Մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված ակտը և այն համարում լուրջ հարված երկու երկրների հարաբերություններին։ Սա լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին:
ԱՄՆ Սենատի ընդունած ակտը երկակի ստանդարտների և ընտրովի մոտեցման վառ օրինակ է։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին ենթարկվել է լիակատար փլուզման։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում վարվող քաղաքականությունը»։