🎥Ծեծկռտուք Երևանի քաղաքապետարանում

Երևանի ավագանու նիստը ընդհատվեց այն բանից հետո, երբ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո վեճ առաջացավ նրա ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միջև։

Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո նիստը կշարունակվի վաղը։

Նշենք, որ Երևանի ավագանու նիստը ընդհատվեց այն բանից հետո, երբ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո վեճ առաջացավ նրա ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միջև։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն Անի Խաչատրյանի վրա ջուր լցրեց իրեն «կոյուղաջրերի թագուհի» անվանելու համար։ Այնուհետև իրավիճակը վերաճեց հրմշտոցի, ծեծկռտուք սկսվեց, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը:

Միջադեպից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել կատարվածի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print