Ամենահազվագյուտ փոստային նամականիշերից մեկն աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 2 մլն դոլարով

Այս անգամ աճուրդի հաղթողը Նյու Յորքից 76-ամյա ֆիլատելիստ Չարլզ Հեքն էր, որը մինչ այս ուներ «Շրջած Ջեննի»-ի մեկ օրինակ։

Ամենահազվագյուտ փոստային նամականիշերից մեկը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ երկու միլիոն դոլարով, հայտնում է NPR-ը։

«Շրջած Ջեննի» կոչվող նամականիշն արտադրվել է 1918 թվականին ԱՄՆ-ում: Դրա վրա պատկերված է Curtiss JN-4 ինքնաթիռը, սակայն այն չի գործածվել ու անպետք է որակվել, քանի որ տպագրական սխալի հետևանքով ինքնաթիռի պատկերը շրջած է:

Ընդհանուր առմամբ, սխալ պատկերով տպվել է 100 նամականիշ և այդ ժամանակվանից ի վեր հավաքորդները փորձում են աճուրդներում գնել դրանք:

Այս անգամ աճուրդի հաղթողը Նյու Յորքից 76-ամյա ֆիլատելիստ Չարլզ Հեքն էր, որը մինչ այս ուներ «Շրջած Ջեննի»-ի մեկ օրինակ. նա այն գնել էր մոտ 20 տարի առաջ 300 հազար դոլարով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print