Առաջիկայում խորհրդարանը կընտրի հանձնաժողովի անդամներին, հետո արդեն հանձնաժողովն իր կազմից կընտրի նախագահին։
ՔՊ-ական պատգամավորները երեկ փակ հանդիպում են ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուի հետ, որոնք մրցութային խորհրդի կողմից արդեն ընտրվել են, եւ որոնց առաջիկայում պետք է ԱԺ-ն ընտրի։ Հիշեցնենք․ ԿԿՀ խորհուրդը ղեկավարում է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Մրցույթում հաղթած թեկնածուներից մեկը հանձնաժողովի երկարամյա նախագահ Հայկուհի Հարությունյանն է, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 19-ին, երկրորդը` հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետյանը։
Ուշագրավ է, որ երկու թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 5 թեկնածու, սակայն 3-ն են գրանցվեք, մյուս երկուսի տվյալները չեն համապատասխանել։ Երրորդ թեկնծուն եղել է
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ով մրցույթին չի ներկայացել՝ հիվանդության պատճառով, ուստի դուրս է մնացել պայքարից։ Չի բացառվում, որ Նալբանդյանի «հիվանդանալուն» նպաստել է բարձրացած աղմուկը, որ ԱԺ նախագահի խորհրդականի՝ հանձնաժողովի անդամ դառնալը շահերի բախում կարող է առաջացնել։
Առաջիկայում խորհրդարանը կընտրի հանձնաժողովի անդամներին, հետո արդեն հանձնաժողովն իր կազմից կընտրի նախագահին։