Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 26-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 3-6 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում նոյեմբերի 23-ին, 26-ին` 15-18մ/վրկ, 26-27-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ:
Նոյեմբերի 23-25-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 26-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 23-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև։
Նոյեմբերի 23-25-ին ցածրադիր գոտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։