Վաղը՝ նոյեմբերի 24-ին, վթարային աշխատանքներով պայմանավորված Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ջրամատակարարումը կդադարեցվի։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Յու.Բախշյանի 5, 7 շ. և 1-22 տների, Սյունիքի 48-101, Անկախության 40-100, Մ.Մաշտոցի 51-95/1 տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: