Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն՝ թանկացել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 23-ին, կազմել է 402.25  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 439.18 դրամ (աճել է 0.55 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 504.74 դրամ (աճել է 0.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-401 դրամով, վաճառվում է 404-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 429-436 դրամով, վաճառվում է 440-448 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.25-4.54 դրամով, վաճառվում է 4.67-4.85 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 404.50-405 դրամով:

Եվրոն գնվում է 433-435 դրամով, վաճառվում է 440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.40-4.50 դրամով, վաճառվում է 4.58 դրամով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print