Նախագահին ուղեկցել են նաև երկրի կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ վարչապետը և արտգործնախարարը։
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Հավանայում գլխավորել է հազարավոր մարդկանց երթը, որոնք իրենց համերաշխությունն էին հայտնում պաղեստինցիներին՝ պահանջելով վերջ դնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմին, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Կուբայի նախագահը երթի ժամանակ կրել է պաղեստինյան սև ու սպիտակ շարֆ։ Նրան ուղեկցել են նաև երկրի կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ վարչապետը և արտգործնախարարը։
Երթի մասնակիցները քայլել են 2 կմ, անցել են ԱՄՆ դեսպանատան կողքով։ Երթին են միացել նաև Կուբայի բժշկական համալսարանում սովորող պաղեստինցի ուսանողները։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր Կուբայի բարձրաստիճան ղեկավարությունն արդեն երկրորդ անգամ է մասնակցում պաղեստինցիների հետ համերաշխության ակցիաների։