Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը (ՀԱՊԿ),
ու պետք չէ կատեգորիկ եզրակացություններ անել Մինսկի գագաթնաժողովին Երևանի բացակայությունից։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Իմ կարծիքով՝ իմաստ չկա այս իրավիճակից ինչ-որ կատեգորիկ եզրակացություններ անել։ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Դրանով, ես կարծում եմ, ամեն ինչ ասված է»,- նշել է նա։
Նրա խոսքով, ինչքանով իրեն հայտնի է, «Հայաստանի պատվիրակության բացակայության պատճառները կրել են տեխնիկական բնույթ»։ «Ամեն դեպքում, դա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի որոշումը»,- նշել է ղազախ պաշտոնյան։