Հրկիզվել փորձող տղամարդուն տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Երևանի Եղբայրության փողոցի 5-րդ շենքի բակում քաղաքացին իր վրա բենզին է լցրել ու փորձել հրկիզվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 19։25-ի սահմաններում։
Տղամարդուն օգնության են հասել պարեկներն ու շտապօգնության բժիշկները, որոնք մարել են առաջացած կրակն ու նրան բուժօգնություն ցուցաբերել։
Հրկիզվել փորձող տղամարդուն տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
Կայքի տեղեկություններով քաղաքացին, որը տեղափոխվել է հիվանդանոց, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Զ. Մ.-ն է: