Թմրամիջոցների գործածման արդյունքում հաճախ առաջանում են այնպիսի հոգեկան խանգարումներ, որ անհրաժեշտ է լինում ոչ միայն թմրաբանական, այլ նաև հոգեբուժական օգնության տրամադրում:
Թմրամիջոցներով պայմանավորված հիմնախնդիրը շարունակում է մնալ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում։
ՀՀ առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ թմրամիջոցների օգտագործումը կարող է ճակատագրական լինել. հնարավոր է՝ առաջին իսկ գործածումից սուր ինտոքսիկացիա («գերդոզավորում»)՝ հավանական մահվան ելքով:
Թմրամիջոցների պարբերական գործածումն առաջացնում է ծանր կախվածության համախտանիշ՝ դրանից բխող խիստ բացասական հետևանքներով։
Բացի այդ, թմրամիջոցների գործածման հետևանքով առաջանում են ծանր հոգեախտաբանական խնդիրներ՝ ընկալման, մտածողության, գիտակցության ոլորտների խանգարումներ, տրամադրության խանգարումներ, ինչպես նաև սուիցիդալ մտքեր, որի դեպքում հնարավոր է անգամ ինքնասպանություն։
Թմրամիջոցների գործածման արդյունքում հաճախ առաջանում են այնպիսի հոգեկան խանգարումներ, որ անհրաժեշտ է լինում ոչ միայն թմրաբանական, այլ նաև հոգեբուժական օգնության տրամադրում:
Թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված վնասներն անասելի մեծ են ինչպես թմրամիջոցներ գործածող անձանց և նրանց ընտանիքների, այնպես էլ հասարակության և պետության համար:
Նախարարությունը կոչ է անում զերծ մնալ թմրամիջոցներից, քանի որ դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար։