«Միսս Տիեզերք Հայաստան» Քրիստինա Այանյանը` Forbes-ի «30 մինչև 30» ցանկում

Նա Who We Are ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ է, որը զբաղվում է մշակութային ինքնության և փոխըմբռնման առաջխաղացման հարցերով, նաև EyeSupport-ի համահիմնադիրն է, որը կարևոր մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանին և Արցախից տեղահանված ընտանիքներին:

Ամերիկահայ Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 2024 թվականի «30 մինչև 30 տարեկանների» ցանկում՝ «Մեդիա» անվանակարգում։

Forbes-ը ներկայացնում է Քրիստինա Այանյանին որպես Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսեր ու հաղորդավար:

Նա ամենօրյա ֆինանսական շոուի հաղորդավար է, վարում է «Live From MarketSite» շարքը, զրուցում գործադիր տնօրենների և բիզնես առաջնորդների հետ՝ քննարկելով ընկերությունների հաջողությունները, բիզնես միտումները և նորարարությունները:

Այանյանը հարցազրույցներ է վարել այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, հետախույզ Անա Գարդները և տիեզերագնաց Դիլան Թեյլորը:

Նա օգնել է ընդլայնել հեռուստալսարանը՝ հասցնելով 50 միլիոնի: Այանյանի աշխատանքը հարցազրույցների շարքում հանգեցրել է գործարար համագործակցության այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Deloitte Fast 500-ը, RedPoint Ventures InfraRed100-ը և CloudNY-ը:Քրիստինա Այանյանը 2022 թվականին ներկայացրել է Հայաստանը 71-րդ «Միսս Տիեզերք» մրցույթում և օգտագործել հարթակը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Նա Who We Are ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ է, որը զբաղվում է մշակութային ինքնության և փոխըմբռնման առաջխաղացման հարցերով, նաև EyeSupport-ի համահիմնադիրն է, որը կարևոր մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանին և Արցախից տեղահանված ընտանիքներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print