ԱՄՆ նախագահի նստավայրը վերածվել է քաղցրավենիքի պալատի
ԱՄՆ նախագահի նստավայրը՝ Սպիտակ տունն արդեն պատրաստ է դիմավորելու Ամանորը։
Այս տարի ԱՄՆ նախագահի նստավայրում տոնական մթնոլորտ ստեղծելու համար տեղադրվել է 98 տոնածառ, օգտագործվել է 4,5 կիլոմետր երկարությամբ ժապավեն, ավելի քան 350 մոմ, գրեթե 34 հազար զարդ, 22 հազար զանգ, շուրջ 142 հազար տոնական լամպ:
Զարդարանքները տեղադրվել են մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 300 կամավորների օգնությամբ։